«Գրողը տանի, ի՞նչ է այնտեղ կատարվում». Թրամփը` «Օսկար» հանձնելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփին դուր չի եկել, որ հեղինակավոր մրցանակը շնորհել են հարավկորեական ֆիլմին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է, որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել Պոն Ջուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը (Հարավային Կորեա)։ Fox News–ը հայտնում է, որ Թրամփն այդ մասին խոսել է Կոլորադո նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ։
Ռեժիսոր Պոն Ջուն Հոյի հարավկորեական կինոնկարն այս տարի հաղթեց Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում և լավագույն ֆիլմ ճանաչվեց։ «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ հաղթող ֆիլմ դարձավ ոչ ամերիկյան արտադրության, օտարալեզու ֆիլմը։
«Ինչ ահավոր մրցանակաբաշխություն էր այս տարի։ Հաղթողն էլ Հարավային Կորեայի ֆիլմն էր։ Գրողը տանի, ի՞նչ է այնտեղ կատարվում», – վրդովվել է Թրամփը։
Նա նշել է, որ ԱՄՆ–ն բավականին շատ խնդիրներ ունի Հարավային Կորեայի հետ, իսկ նրանց ֆիլմը լավագույնն է համարվում։
«Սա նորմա՞լ է։ Չգիտեմ։ Վերադարձրեք «Քամուց քշվածները», «Սանսեթ ծառուղին»։ Այնքան հիանալի ֆիլմեր կան», – ասել է Թրամփը։
Նշենք, որ «Օսկարի» 92-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը կայացել է փետրվարի 10-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby թատրոնում։
«Գրողը տանի, ի՞նչ է այնտեղ կատարվում». Թրամփը` «Օսկար» հանձնելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփին դուր չի եկել, որ հեղինակավոր մրցանակը շնորհել են հարավկորեական ֆիլմին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է, որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել Պոն Ջուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը (Հարավային Կորեա)։ Fox News–ը հայտնում է, որ Թրամփն այդ մասին խոսել է Կոլորադո նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ։
«Ինչ ահավոր մրցանակաբաշխություն էր այս տարի։ Հաղթողն էլ Հարավային Կորեայի ֆիլմն էր։ Գրողը տանի, ի՞նչ է այնտեղ կատարվում», – վրդովվել է Թրամփը։
Նա նշել է, որ ԱՄՆ–ն բավականին շատ խնդիրներ ունի Հարավային Կորեայի հետ, իսկ նրանց ֆիլմը լավագույնն է համարվում։
«Սա նորմա՞լ է։ Չգիտեմ։ Վերադարձրեք «Քամուց քշվածները», «Սանսեթ ծառուղին»։ Այնքան հիանալի ֆիլմեր կան», – ասել է Թրամփը։
Նշենք, որ «Օսկարի» 92-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը կայացել է փետրվարի 10-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby թատրոնում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am