«Գոլդեն Փելեսը» գնորդ չունի. հյուրանոցի գինն արդեն նվազել է 1.5 մլն դոլարով
Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի` պետությանը նվիրած հյուրանոցը ՀՀ պետական բյուջեին դեռ ոչ մի օգուտ չի տվել, բայց արդեն 1.5 մլն դոլարի վնաս է տվել։
Պետական գույքի կառավարման կոմիտեի տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու Նորա Մելքոնյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցի համար հայտարարված աճուրդը չի կայացել։
Նրա խոսքով` աճուրդը չի կայացել, քանի որ դրան մասնակցելու ոչ մի հայտ չի ներկայացվել։ Ընդ որում, սա արդեն հայտարարված երկրորդ աճուրդն էր։
«Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի որոշմամբ` երեք աճուրդ է նախատեսված»,– ասաց մեր զրուցակիցը։
Թե ինչ կլինի, եթե երրորդ աճուրդը ևս չկայանա Պետական գույքի կառավարման կոմիտեի տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատուն դժվարանում է պատասխանել։ Մելքոնյանի խոսքով` դա կորոշվի միայն երրորդ աճուրդից հետո, եթե այդ ժամանակ ևս գնորդ չգտնվի։ Թե երբ կհայտարարվի երրորդ աճուրդը, ևս այս պահին հայտնի չէ։
Փոխարենը հայտնի է, որ ամեն չկայացած աճուրդից հետո վաճառվող շքեղ հյուրանոցի գինը նվազում է 5 տոկոսով։
Այսպես` 2019 թվականի նոյեմբերի 20-ին հայտարարված առաջին աճուրդում «Գոլդեն Փելես» հյուրանոցի մեկնարկային գինը հաշվարկվել էր 7 526 457 800 ՀՀ դրամ (15 680 120 դոլար)։ Այսօր` 2020թ–ի փետրվարի 21-ին, հայտարարված աճուրդի համար հյուրանոցի գինն արդեն 7 150 134 910 (14 896 114 դոլար) ՀՀ դրամ էր։ Այս տրամաբանությամբ հաջորդ` երրորդ աճուրդում հյուրանոցի գինը կնվազի ևս 5 տոկոսով ու կկազմի արդեն 6 792 628 164 (14 151 308 դոլար) դրամ, որն ավելի քան 733.829 մլն դրամով կամ 1.5 մլն դոլարով պակաս է հյուրանոցի գնահատված արժեքից։
Աճուրդային արժեքից բացի պոտենցիալ գնորդը պետք է վճարի նաև հյուրանոցի զբաղեցրած 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային 62 431 200 դրամ արժեքը, գույքի արժեքի որոշման համար նախատեսված 4 944 600 դրամ վճարը, ինչպես նաև` առք ու վաճառքի պայմանագրի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված բոլոր վճարումները:
Հիշեցնենք` ՀՀ կառավարության սեպտեմբերի 26–ի նիստում որոշվեց Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։
Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր իրեն պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։
Իսկ 2019թ–ի նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ Իրականում դրա մեկնարկային գինը ընդամենը 15.6 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվել, իսկ այժմ այն արդեն նվազել է մինչև 14 մլն դոլար։ Մինչդեռ, Փաշինյանը հույս էր հայտնել, որ հյուրանոցը պետք է աճուրդի հանել ու դրանից ստացած գումարը մուտքագրել պետական բյուջե։ Չկայացած աճուրդների հետևանքով, փաստորեն, պետական բյուջեն արդեն շուրջ 1.5 մլն դոլար գումար է կորցրել։
2018թ–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացած առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։
Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։
Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, օրինակ, վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը։