Աշխարհ

21.02.2020 14:36


Կորոնավիրուսով ավելի քան 500 ախտահարված է հայտնաբերվել Չինաստանի բանտերում

Կորոնավիրուսով ավելի քան 500 ախտահարված է հայտնաբերվել Չինաստանի բանտերում

Չինացի բժիշկները կորոնավիրուսով վարակում են ախտորոշել առնվազն 505 կալանավորների մոտ Չինաստանի երեք տարածաշրջանների հինգ բանտում: Ինչպես փետրվարի 21-ին հայտարարել Է ՉԺՀ-ի արդարադատության նախարարության Բանտերի գործերի վարչության ղեկավար Հե Պինը, խոսքը վերաբերում Է Հուբեյի, Շանդունի եւ Չժեցյանի նահանգների պատժական հիմնարկություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայում այդ հինգ բանտերում ծանր հիվանդներ չկան: Դրանք 230 կալանավորներ են Հուբեյի նահանգում՝ Ուհանի կանանց բանտում, եւս 41 դեպք Է հաստատվել Հանցզինի բանտում»,-նշել Է նա:

«Շենդունի նահանգում Ժենչենի օկրուգի բանտում հաստատվել Է 200 դեպք եւ մեկ ենթադրյալ ախտահարում: Չժեցզյանի նահանգի Շիլիֆեն բանտում հաստավել Է 34 դեպք»,-ասել Է Հե Պինը:

«Բանարկյալների թվում մահվան դեպքեր չեն արձանագրվել»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը