Ալ. Իսկանդարյան. «Բանակցային գործընթացի արդյունքն այսօր հենց բանակցային գործընթացն է»
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անդրադառնալով Սոչիում կայացած Սարգսյան, Ալիև, Մեդվեդև եռակողմ հանդիպմանը՝ «Կովկասի ինստիտուտ»–ի տնօրեն Ալ. Իսկանդարյանն ասել է, որ մինչև այդ հանդիպումը ինքը կասկած էր հայտնել, թե հնարավոր կլինի Ալիևից հայտարարության կամ փաստաթղթի ստորագրման հասնել, սակայն ինքը սխալվել է։
–Հանդիպման հայտարարությունը, սակայն, պետք չէ գերագնահատել։ Դա չի նշանակում անգամ հակամարտության լուծմանն ուղղված մեծ քայլ, բայց Մայնդորֆից հետո առաջին անգամ է նման հայտարարություն ընդունվում, որտեղ 2 հետաքրքիր կետ կա,–ասել է բանախոսը։
Նա նշել է, որ բանակցային գործընթացի արդյունքն այսօր հենց բանակցային գործընթացն է, և դա շատ կարևոր արդյունք է։ Նրա խոսքերով՝ պետք չէ սպասել, թե Մինսկի գործընթացը հակամարտությունը կլուծի հակամարտող կողմերի փոխարեն. դա անիրական է և սխալ։
Մինսկի գործընթացը, ըստ Իսկանդարյանի, երկու առաքելություն ունի. առաջինը կողմերի միջև կապը պահելն է, երկրորդը՝ հակամարտության միջազգայնացումը։ Այդ երկու առաքելությունները Մինսկի գործընթացը շատ լավ իրականացնում է։
–Այն, որ բանակցային գործընթացը կա, հենց դա էլ այսօր առավելագույն արդյունքն է,–ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում իրական ձեռքբերումներին և դրանց ամրագրմանը, Ալ. Իսկանդարյանը հիշեցրել է, որ օրինակ Թայվանում հակամարտության կարգավորումը շարունակվում է 1949թ. ի վեր, Կիպրոսում՝ 1974թ., Քաշմիրում 1948թ. և այլն, սակայն ոչ մի տեղ դեռևս արդյունքներ չկան.
–Այն, ինչ կարող է փոխվել, այսինքն իրավական առումով լուծում ստանալ, որը կբավարարի բոլոր 3 կողմերին, կախված է հենց նրանց համաձայնությունից։ Այդ համաձայնությունը չկա։ Ադրբեջանի համար ընդհանրապես անընդունելի են այն զիջումները, որոնց պատրաստ է գնալ հայկական կողմը, իսկ զիջումների այն մակարդակը, որին պատրաստ է գնալ Ադրբեջանը, բացարձակապես անընդունել է հայկական կողմերի համար։ Այնտեղ դաշտ չկա իրական փոփոխությունների համար։ Դա կփոխվի այդ 3 կողմերի համաձայնությամբ։ Այսօր դա պատկերացնել հնարավոր չէ։ Դա փոփոխելու համար անհրաժեշտ է հենց այդ կողմերի փոփոխությունը,–ասել է նա։
Հետևաբար, նրա խոսքերով, հակամարտության կարգավորումը պատկերացնել այսօր հնարավոր չէ։ Նման հակամարտությունները, ըստ Իսկանդարյանի, շուտ չեն լուծվում։

7or.am