Թույլ տվեք ողջունել Ձեզ որպես ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող Հայաստան այցելելու կապակցությամբ:
Հայաստանի նկատմամաբ ԵԽԽՎ մոնիտորինգն իրականացվում է 2008թ. նախագահական ընտրությունների եւ այդ ընտրություններին հաջորդող զարգացումների հետ կապված:
Հուսով ենք, որ Հայաստան գալով կկարողանաք ճշտգրիտ ու բազմակողմանի տեղեկատվություն հավաքել հնարավոր բոլոր շահագրգիռ աղբյուրներից` հետագայում ԵԽԽՎ-ին անաչառ զեկույց եւ դրանից բխող գործողությունների հստակ քայլեր առաջարկելու պատրաստակամությամբ:
2008թ. նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներն իշխանությունների կողմից բացահայտորեն կեղծվեցին, առաջացրեցին Հայաստանի քաղաքացիների արդարացի վրդովմունքը: Իրենց քվեն պաշտպանելու եւ կեղծիքների նկատմամաբ իրենց բողոքն արտահայտելու նպատակով ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան բողոքի: Տաս օր ու գիշեր շարունակ Երեւանի Ազատության հրապարակն ու Երեւանի փողոցները լցված էին կեղծված ընտրությունների դեմ բողոքող ՀՀ քաղաքացիներով: Ցանկացած գնով իշխանական աթոռները պահելու մոլուցքով տարված ՀՀ գործող իշխանությունները տաս օր անց` 2008թ մարտի 1-ին վճռեցին զենքի ուժով ցրել խաղաղ ցուցարարներին: Այդ նպատակով իշխանությունների կողմից օգտագործվեցին ոչ միայն ոստիկանական ուժեր, այլեւ ներքին զորքերն ու բանակն իրենց ռազմական տեխնիկայով ու հրազենով: Խաղաղ ցուցարարների դեմ բանակի ներգրավվածությունը եւ հրազենի կիրառումը հաստատվում է հրապարակված անժխտելի վկայություններով, փաստերով ու տեսագրություններով: Արդյունքում ունեցանք 10 զոհ եւ 200-ից ավել վիրավորներ: Եւ զոհերի, եւ վիրավորների համար մինչեւ այսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Բողոքի խաղաղ ցույցերը ցրելուն զուգահեռ հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում էին նախագահի ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց, համախոհների, նախընտրական եւ ընտրական փուլերի ակտիվիստների եւ խաղաղ ցույցերի մասնակիցների ձերբակալություններ: Հետագայում հայրուրից ավելի քաղաքական գործիչներ եւ ուղղակի ցույցերի մասնակիցներ առանց որեւէ հիմնավոր պատճառի, միմիայն ընտրությունների ժամանակ նախագահի ընդդիմադիր թեկնածուի թիմում լինելու եւ նրա օգտին աշխատելու համար, դարապարտվեցին երկար տարիների ազատազրկման: Շատերը զրկվեցին աշխատանքից եւ բիզնեսներից:
Արդարադատության հետ ոչ մի կապ չունեցող դատարաններն անթաքույց ցինիզմով հրապարակում էին իշխանությունների կողմից հրահանգված դատավճիռներ: Դատարանների դահլիճներից ոստիկանականները բացահայտ, բոլորի աչքի առաջ, առեւանգում, ուժով դուրս էին տանում ճշմարիտ ցուցմունքներ տալու պատրաստ վկաներին: Փոխարենը դատարան էին բերվում ոստիկաններ ու տարբնույթ սադրիչներ ովքեր հանդես էին գալիս մեղադրող կողմին անհրաժեշտ ցուցմունքներով: Այս ամենը հրապարակվել է մամուլում, այս ամենը տեսել եւ արձանագրել են միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների դատական գործընթացներին հետեւող դիտորդները: Այս ամենի մասին տարբեր նամակների եւ զեկույցների միջոցով տեղեկացվել է միջազգային հանրությունն ու եվրոկառույցները: Այս ամենը բազմաթիվ հանդպումների ժամանակ ներկայացվել է Հայաստան ժամանած բոլոր պատվիրակություններին, այդ թվում եւ համազեկուցողներին: Այժմ, այս նամակով հարկ ենք ահամարում այս ամենի վրա նաեւ Ձեզ ուշադրությունը հրավիրել՝ հավատալով, որ Դուք՝ Ձեր մանդատին հավատարիմ, Ձեզանից կախված ամեն ինչ կանեք, որ մեր երկրում հնարավորինս շուտ վերջ դրվի քաղաքական հետապնդումներին եւ, որ շուտափույթ ազատ արձակվեն քաղբանտարկյալները:
Մենք համոզված ենք, որ այս երեք տարիների ընթացքում, ԵխխՎ-ն քաղբանտարկյալների ազատ արձակման եւ Հայաստանում քաղաքական հետապնդումներին վերջ դնելու հարցում իր հնարավորություններն արդյունավետ ու ամբողջապես չի օգտագործել: ԵԽ յուրաքանչյուր ներկայացուցիչի կամ համազեկուցողների յուրաքանչյուր այցելության մեր երկիր մարդիկ սպասել են մեծ հույսերով, սակայն, այդ հույսերը չեն արդարացվել: Հայաստանյան իշխանությունների վրա քաղաքական հետապնդումներին վերջ տալու եւ բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակելու հարցում վճռական ճնշումներ չեն գործադրվել: Չգիտես ինչու ՀՀ իշխանություններին միշտ էլ խուսանավելու տեղ է թողնվել: Արդյունքում քաղբանտարկյալները շրունակել են մնալ բանտերում, իսկ երկրում շարունակվել են քաղաքական հետապնդումները: Վերջերս խոսվում է, որ համազեկուցողներն ու ԵԽ այլ ներկայացուցիչներ քաղաքական նկատառումներով դատապարտված բոլոր մարդկանց անհապաղ ազատ արձակելու աներկբա պահանջով հանդես գալու փոխարեն համաձայնություն են ձեռք բերել ՀՀ իշխանությունների հետ, որ անմեղ ու անօրինական դատապարտված քաղբանտարկյալները պետք է բանտերում մնան այնքան ժամանակ, մինչեւ որ նրանց անօրինական դատապարտած իշխանությունը օրինական կերպով ազատ արձակելու հիմքեր կունենա: Սա արդեն սակարկություն է հիշեցնում: Սակարկություն, որի առարկան մարդն է, մարդկային կյանքն ու մարդու արժանապատվությունն են եւ եվրոպական հռչակված արժեքների ու չափանիշների հետ ոչ մի ընդանրություն չեն կարող ունենալ:
Համազեկուցողների առաջնային խնդիրը ԵԽԽՎ-ին համապատասխան եզրահանգումներով, ճշտգրիտ ու անաչառ զեկույց ներկայացնելն է, իսկ ԵԽԽՎ-ն էլ ելնելով իր մանդատից եւ հրաժարվելով երկակաի չափանիշների կիրառման վերջին տարիների իր պրակտիկայից, պետք է իր ողջ ներուժը ներդնի, որպեսզի Հայաստանը դառնա առանց քաղբանտարկյալների ու քաղաքական հետապնդումների երկիր: Քաղաքական ու դիվանագիտական առօրյա ու ժամանակավոր շահերը չպետք է մարդու իրավունքները եւ ազատությունները երկրորդ պլան մղելու առիթ հանդիսանան:
Մենք գիտակցում ենք, որ մեր երկրում ժողովրդավարության հաստատումը առաջին հերթին մեր ու մեր ժողովրդի գործն է: Այդ պատճառով էլ կոչ չենք անում Ձեզ պայքարել կամ ջանքեր գործադրել մեր փոխարեն մեր երկրում ժողովրդավարական արժեքների ներդրման համար: Այդ գործը կանի հայաստանի ժողովուրդը եւ ժամանակի ընթացքում հաջողությամբ այն գլուխ կբերի: Բայց միաժամանակ վստահ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը երկրներ ու սահմաններ չի ճանաչում, այն բոլորիս գործն է, անկախ դրանից, թե որտեղ են այդ իրավունքները խախտվում եւ անկախ դրանից, թե որտեղ ենք մենք ապրում: Մեր ակնկալիքը Ձեզանից եւ ԵԽԽՎ-ից ընդամենը Ձեր մանդատին եւ ԵԽԽՎ կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունած բանաձեւերի ոգուն հավատարիմ մնալն է: Ամեն ինչ հնարավոր է հանել դիվանագիտական սակարկման կամ դարձնել դիվանագիտական շահարկումների առարկա, բայց ոչ մարդու իրավունքները: Մարդու իրավունքը, մարդու արժանապատվությունը վեր են ամեն ինչից եւ բոլորս ենք պարտավոր մեզանից կախված ամեն ինչ անել, որպեսզի չլինեն քաղաքական բանտարկյալներ ու քաղաքական հետապնդումներ, լինի դա Բելոռուսիայում, Ռուսաստանում, Իրանում, Հայաստանում, Կուբայում, թե այլուր:
Ցանկանում ենք հավատալ, որ Դուք Ձեզանից կախված ամեն ինչ կանեք, որպեսզի արդեն երեք տարի հայաստանյան բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներն անհապաղ ազատ արձակվեն:
Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ, Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող
Նամակ Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին
Մեծարգո պարոն Ֆիշեր

իրավապաշտպան՝ Վարդան Հարությունյան