Մարտի 5-ին`ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող ՀՊՃՀ-ի Կապանի մասնաճյուղի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Նիսսան» մակնիշի 77 ՕՕ 088 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել երկաթյա սյանը և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր`1951թ.-ին ծնված Ռայա Հարությունյանը մահացել է տեղում, իսկ ավտոմեքենայի վարորդ`1975թ.-ին ծնված Մարատ Դանիելյանը և ուղևորներ`1969թ.-ին ծնված Նունե Ղազարյանը և Մերի Դանիելյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել են Կապան քաղաքի հիվանդանոց:
Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:
…
Մարտի 8-ին`ժամը 03.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի հարակից տարածքում տեղի է ունեցելավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են է, որ «ԲՄՎ» մակնիշի 18 ՏՍ 582 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ծառին և շրջվել, ինչի հետևանքով մեկ ուղևոր, որի անձը չի հաջողվել պարզել, տեղում զոհվել է:
Ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ, 1985.-ին ծնված Արմեն Մկրտչյանը տեղափոխել է Երևան քաղաքի թիվ 1 կլինիկական հիվանդանոց, ուղևոր, 1982թ.-ին ծնված Ռոբերտ Մնացականյանը տեղափոխել է «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Ա. Մկրտչյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Ավտովթարներ. կան զոհեր
Մարտի 5-ին`ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող ՀՊՃՀ-ի Կապանի մասնաճյուղի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Նիսսան» մակնիշի 77 ՕՕ 088 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել երկաթյա սյանը և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր`1951թ.-ին ծնված Ռայա Հարությունյանը մահացել է տեղում, իսկ ավտոմեքենայի վարորդ`1975թ.-ին ծնված Մարատ Դանիելյանը և ուղևորներ`1969թ.-ին ծնված Նունե Ղազարյանը և Մերի Դանիելյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել են Կապան քաղաքի հիվանդանոց:
Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:
…
Մարտի 8-ին`ժամը 03.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: