Քաղաքական

21.02.2020 11:10

6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ. «Հրապարակ»

6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ. «Հրապարակ»

«Քաղաքապետարանի աուդիտի բաժնի ԺՊ Սամվել Եղիազարյանը, որը մի քանի ամիս աշխատեց, ապա խախտումներ հայտնաբերեց ու ազատվեց աշխատանքից՝ անգամ չմասնակցելով պաշտոնի համար հայտարարված մրցույթին, նոր պաշտոնի որոնումների մեջ է․ նրա ճակատագրով զբաղվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը բոլոր կառույցներում իր մարդկանց է «բրթում», որ լավագույնս տեղեկացված լինի բոլոր շարժերից: «Գորշ կարդինալը» ցանկանում է աուդիտի բաժնի նախկին ԺՊ-ին տեսնել կա՛մ ՊՎԾ-ում, կա՛մ Հաշվեքննիչ պալատում:

Սակայն նախկին ԺՊ-ն մոտ մեկ տարի պաշտոնավարելու ընթացքում իր հայտնաբերած աուդիտի արդյունքները ներկայացրել էր ոստիկանության 6-րդ վարչություն, որը սկզբում դրանց ընթացք չէր տվել, բայց հիմա նստած է քաղաքապետարանում, այդ փաստաթղթերում նշված փաստերն է ուսումնասիրում՝ տարբեր ստորաբաժանումների հետ կապված, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնվում։ Ու չնայած ոստիկանապետի ԺՊ-ն քաղաքապետի մոտ ընկերն է, բայց ստուգումների թելերը տանում են դեպի քաղաքապետ։ Քաղաքապետարանում վստահ են․ «Մախաթը պարկում չի մնա՝ շուտով ձենը կգա»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։