Քաղաքական

21.02.2020 10:56

Սուրեն Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» ևս մեկ փաստ․ «Հրապարակ»

Սուրեն Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» ևս մեկ փաստ․ «Հրապարակ»

«Քանի որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին փաստի հրապարակումը նման կրքեր է հարուցել, խմբագրություն են դիմում տարբեր մարդիկ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» փաստեր են ներկայացնում։

Պապիկյանի պաշտոնական կենսագրականում ներկայացված է ԵՊՀ-ում սովորելու տարիների հասարակական գործունեությունը: Նշված է, որ 2009-2011 թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, իսկ 2011-ին պարգևատրվել է ԵՊՀ ուսխորհրդի արծաթապատ մեդալով: Մինչդեռ Պապիկյանն իր կենսագրության մեջ «մոռացել է» նշել մի ուշագրավ փաստ ևս՝ նա եղել է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի՝ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) ստեղծած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի պատմաբանների ակումբի անդամ:

Այդ հիմնադրամի միջոցով Բեգլարյանը ֆինանսավորում էր ակտիվ երիտասարդներին: Դա մի յուրօրինակ «Բազե-2» էր, այսինքն՝ այն երիտասարդները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում ՀՀԿ-ական «Բազե»-ի շարքերում հայտնվել, ընդգրկվում էին այստեղ: Մենք զրուցեցինք «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանի հետ։ Նա ասաց․ «Պապիկյան Սուրենը մեզ մոտ հաճախել է որպես մեր շահառու։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում միշտ լավ սովորող, ազգային նկարագիր ունեցող ուսանողներին ֆինանսավորել է՝ մրցութային կարգով։

Այսինքն՝ ուսանողները եկել են, մենք մրցույթ ենք հայտարարել, հարցազրույց են անցել, հարցաշար են լրացրել, ազգային թեմաներով ռեֆերատներ են գրել և շահել են իրենց ուսման վարձերը։ Պապիկյան Սուրենին ես շատ լավ հիշում եմ, նա շատ ազգային, շատ լավ դիմագիծ ունեցող երիտասարդ է եղել»։ Այսինքն՝ Բարսեղ Բեգլարյա՞նն է ֆինանսավորել հիմնադրամը։ «Բարսեղ Բեգլարյանն այս հիմնադրամի ստեղծողն է, ի սկզբանե՝ 2007 թվականից, երբ ստեղծվել է հիմնադրամը, ինքն է ֆինանսավորում առայսօր»,-պատասխանեց նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։