Ընտանիքի երեք երեխաներին տարբեր մանկատներից նույն մանկատուն տեղափոխելու խնդրի մասին
Դիմում-ուղերձ
ՀՀաշխատանքիևսոցիալական
հարցերինախարարԱրթուրԳրիգորյանին
ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին
Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված ընտանիքին աջակցելու և նրանց երեք երեխաներին Գյումրու տարբեր մանկատներից նույն մանկատուն տեղափոխելու խնդրի մասին
Հարգելի պարոն նախարար և պարոն մարզպետ.
Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանի 3 երեխաները Ձեր միջնորդություններով և ըստ ծնողների պնդման` իրենց կամքին հակառակ, տեղափոխվել են Գյումրու տարբեր մանկատներ: Երեխաների հայրը, ամիսներ շարունակ թակելով հեռուստաընկերությունների և իշխանությունների դռները, պահանջում է իր երեխաներին, հայտարարելով, որ ինքն ունի աշխատանք և կարող է նրանց պահել:
Այս դեպքը, որի մասին ԶԼՄ-ներով ևս եղել են բազմաթիվ լուսաբանումներ, հարուցել է հասարակության վրդոհվունքը: Եվ քանի որ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներն ու լրագրողները նույն դեպքի մասին տալիս էին իրարամերժ տեղեկատվություն, մենք որոշեցինք ինքներս ուսումնասիրություն կատարել` այցելելով ինչպես տվյալ ընտանիքի բնակավայր, այնպես էլ երեխաներին հյուրընկալած մանկատներ, տեղում ծանոթանալ այդ ցավալի պատմության մանրամասներին: Մեր` «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կողմից կատարվեցին նաև լուսանկարահանումներ ու տեսաձայնագրություններ (http://shirakcentre.org/index.php/hy/component/videoflow/?task=play&id=47) :
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկա իրավիճակում, երբ այդ ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և երեխաների մայրը հրատապ բուժզննման կարիք ունի, գուցե ժամանակավոր, բայց միակ ճիշտ լուծումը երեխաներին մանկատուն տեղափոխելն էր: Սակայն սխալ մոտեցում է ցուցաբերվել, երբ նույն ընտանիքի երեխաները բաժանվել և տեղավորվել են քաղաքի տարբեր ծայրամասերում գտնվող մանկատներում: Հաստատությունների աշխատակիցների պատմելով` այդ երեխաները համարյա թե չեն խոսում և չեն շփվում, ինչը, կարծում ենք, նաև նրանց մեկմեկուց բաժանելու պատճառով է:
Ուստի դիմում ենք Ձեզ և առաջարկում, որ այդ ընտանիքի երեք երեխաներին հնարավորություն տրվի բնակվելու նույն մանկատանը: Ի դեպ, մեր այս կարծիքը կիսում է նաև «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Ս. Սիմոնյանը, ով մեր հանդիպման ժամանակ պատրաստակամություն հայտնեց ցանկացած պահի ընդունելու նաև նույն ընտանիքի մյուս երկու երեխաներին: Երեխաներին միավորելու և նույն մանկատանը տեղափոխելու տեսակետին համաձայն է նաև Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանը:
Ավելին, ՀՀկառավարության9 նոյեմբերի 2006 թվականի N 1735-Ներեխաներիխնամքիևպաշտպանությունիրականացնողկազմակերպություններում(անկախկազմակերպական-իրավականձևից) երեխաներիտեղավորմանմասինորոշմամբսահմանվածկագի 11-րդկետիհամաձայն. «Մանկատանըտեղավորմանենթականույնընտանիքիերեխաները (քույրերևեղբայրներ) տեղավորվումենմիևնույնմանկատանը` բացառությամբայնդեպքերի, երբբժշկականժամանակավորհատկացուցումներովայդերեխաներիխնամքնուդաստիարակություննանհնարէիրականացնելմիասին»:
Հարգելի պարոն նախարար և պարոն մարզպետ.
Խնդրում ենք Ձեզ` շուտափույթ կերպով լուծում տալ այս խնդրին և մինչև այդ ընտանիքի սոցիալական վիճակի մի փոքր բարելավումը կամ գոնե կիսախարխուլ տան նորոգումը, որի մասին կարծում ենք հոգ պետք է տանեն նաև մարզային և տեղական իշխանությունները, երեխաներին հրատապ կերպով տեղափոխել նույն մանկատուն: Անշուշտ, լավագույն տարբերակը «Թռչունյան տունն է», քանի որ գործող կարգի համաձայն Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկը իրավունք ունի հյուրընկալել միայն դպրոցահասակ երեխաներին: Իսկ սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այս ընտանիքի մորն անհրաժեշտ է ապահովել անվճար բուճզննմամբ, անհրաժեշտության դեպքում` նաև բուժմամբ:
Ընտանիքի երեք երեխաներին տարբեր մանկատներից նույն մանկատուն տեղափոխելու խնդրի մասին
Դիմում-ուղերձ
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին
ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին
Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված ընտանիքին աջակցելու և նրանց երեք երեխաներին Գյումրու տարբեր մանկատներից նույն մանկատուն տեղափոխելու խնդրի մասին
Հարգելի պարոն նախարար և պարոն մարզպետ.
Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանի 3 երեխաները Ձեր միջնորդություններով և ըստ ծնողների պնդման` իրենց կամքին հակառակ, տեղափոխվել են Գյումրու տարբեր մանկատներ: Երեխաների հայրը, ամիսներ շարունակ թակելով հեռուստաընկերությունների և իշխանությունների դռները, պահանջում է իր երեխաներին, հայտարարելով, որ ինքն ունի աշխատանք և կարող է նրանց պահել:
Այս դեպքը, որի մասին ԶԼՄ-ներով ևս եղել են բազմաթիվ լուսաբանումներ, հարուցել է հասարակության վրդոհվունքը: Եվ քանի որ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներն ու լրագրողները նույն դեպքի մասին տալիս էին իրարամերժ տեղեկատվություն, մենք որոշեցինք ինքներս ուսումնասիրություն կատարել` այցելելով ինչպես տվյալ ընտանիքի բնակավայր, այնպես էլ երեխաներին հյուրընկալած մանկատներ, տեղում ծանոթանալ այդ ցավալի պատմության մանրամասներին: Մեր` «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կողմից կատարվեցին նաև լուսանկարահանումներ ու տեսաձայնագրություններ (http://shirakcentre.org/index.php/hy/component/videoflow/?task=play&id=47) :
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկա իրավիճակում, երբ այդ ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և երեխաների մայրը հրատապ բուժզննման կարիք ունի, գուցե ժամանակավոր, բայց միակ ճիշտ լուծումը երեխաներին մանկատուն տեղափոխելն էր: Սակայն սխալ մոտեցում է ցուցաբերվել, երբ նույն ընտանիքի երեխաները բաժանվել և տեղավորվել են քաղաքի տարբեր ծայրամասերում գտնվող մանկատներում: Հաստատությունների աշխատակիցների պատմելով` այդ երեխաները համարյա թե չեն խոսում և չեն շփվում, ինչը, կարծում ենք, նաև նրանց մեկմեկուց բաժանելու պատճառով է:
Ուստի դիմում ենք Ձեզ և առաջարկում, որ այդ ընտանիքի երեք երեխաներին հնարավորություն տրվի բնակվելու նույն մանկատանը: Ի դեպ, մեր այս կարծիքը կիսում է նաև «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Ս. Սիմոնյանը, ով մեր հանդիպման ժամանակ պատրաստակամություն հայտնեց ցանկացած պահի ընդունելու նաև նույն ընտանիքի մյուս երկու երեխաներին: Երեխաներին միավորելու և նույն մանկատանը տեղափոխելու տեսակետին համաձայն է նաև Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանը:
Ավելին, ՀՀ կառավարության 9 նոյեմբերի 2006 թվականի N 1735-Ն երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաների տեղավորման մասին որոշմամբ սահմանված կագի 11-րդ կետի համաձայն. « Մանկատանը տեղավորման ենթակա նույն ընտանիքի երեխաները (քույրեր և եղբայրներ) տեղավորվում են միևնույն մանկատանը` բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական ժամանակավոր հատկացուցումներով այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունն անհնար է իրականացնել միասին»:
Հարգելի պարոն նախարար և պարոն մարզպետ.
Խնդրում ենք Ձեզ` շուտափույթ կերպով լուծում տալ այս խնդրին և մինչև այդ ընտանիքի սոցիալական վիճակի մի փոքր բարելավումը կամ գոնե կիսախարխուլ տան նորոգումը, որի մասին կարծում ենք հոգ պետք է տանեն նաև մարզային և տեղական իշխանությունները, երեխաներին հրատապ կերպով տեղափոխել նույն մանկատուն: Անշուշտ, լավագույն տարբերակը «Թռչունյան տունն է», քանի որ գործող կարգի համաձայն Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկը իրավունք ունի հյուրընկալել միայն դպրոցահասակ երեխաներին: Իսկ սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այս ընտանիքի մորն անհրաժեշտ է ապահովել անվճար բուճզննմամբ, անհրաժեշտության դեպքում` նաև բուժմամբ:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան