Քարդաշյան քույրերը Լեթերմենի հայտնի շոուի նկարահանումից հետո ճաշել են հայկական ռեստորանում
Քարդաշյան քույրերը մոր՝ Քրիս Ջենների հետ ընտանեկան ճաշ են ունեցել իրենց սիրելի ռեստորաններից մեկում՝ հայկական «Կարուսել»-ում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Քլոեն, Քիմն ու Քորթնին Գլենդելի «Կարուսել» ռեստորան են ժամանել՝ Դեյվիդ Լեթերմենի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հայտնի շոուի նկարահանումից հետո:
Պապարացիները ֆիքսել են քույրերին, նաև Քարդաշյանների մորը՝ Քրիս Ջեններին՝ այնտեղ մեքենան կայանելուց հետո:
«Կարուսելը» Գլենդելի՝ հարուստ ճաշացանկով ամենահայտնի հայկական ռեստորաններից է: Ուրբաթ և շաբաթ երեկոյան «Կարուսել»-ում հնչում է նաև կենդանի հայկական երաժշտություն:
Դեյվիդ Լեթերմենի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հեռուստաշոուն մեծ ճանաչում ունի: Շոուին հյուրընկալվել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, հայտնի ռեփեր Քայնե Ուեսթը, ռադիոհաղորդավար, հումորիստ Հովարդ Սթերնը և այլք:
Քարդաշյան քույրերը Լեթերմենի հայտնի շոուի նկարահանումից հետո ճաշել են հայկական ռեստորանում
Քարդաշյան քույրերը մոր՝ Քրիս Ջենների հետ ընտանեկան ճաշ են ունեցել իրենց սիրելի ռեստորաններից մեկում՝ հայկական «Կարուսել»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը: