Մտավորականներ. «Որոշ չար ուժեր Տիգրան Փոստանջյանի նկատմամբ կատարում են անբարո արարք»
«Մենք` ներքոստորագրյալներս, ճանաչում ենք երևանյան Նոր Արաբկիր համայնքի հիմնադիրներից Փոստանջյան գերդաստանին որպես ազգասեր, մարդասեր և նվիրյալ հայրենասերների:
Օրերս հաղորդագրություն տարածեցին, ըստ որի` Արաբկիր համայնքի շարքային ծառայող, ոչ պաշտոնական դիրք ունեցող Տիգրան Փոստանջյանին ձերբակալել են` իբր 2010 թվականի սեպտեմբերին ոմն քաղաքացուց հարյուր հազար դրամ պահանջելու և ստանալու համար: «Կատարված դեպքից» կես տարի անց գործ է հարուցվում, որը քննում է ՀՀ ԱԱԾ հատուկ քննիչներից կազմված խումբը: Հիրավի զարմանք է պատում` պետական անվտանգությանը սպառնացող ինչ վտանգ է պարունակում իր մեջ այդ գործը, որ դրանով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որի պատճառով երկու ամսով արգելափակվելու է բարեպաշտ ընտանիքի զավակը և հայրը, ով ունի երկու մանկահասակ երեխա, չաշխատող կին և ծնողներ:
Փոստանջյանների ձեռքերով հիմնած Նոր Արաբկիրի հյուրընկալ տանը և ծառաստան այգում պարբերաբար հյուրընկալվել են մեր ազգի շատ ու շատ մեծեր` Հրաչյա Ներսիսյան, Գոհար Գասպարյան, Վահագն Դավթյան, Գևորգ Դևրիկյան, Գևորգ Ղարիբջանյան, Սիլվա Կապուտիկյան, Հրանտ Շահինյան, Գառնիկ Ստեփանյան, Խաչատուր Վեմյան և բազում արժանավոր այլ հայորդիք, որոնցից շատերին տեսել, նրանց գիրկը նստել, նրանց զրույցները լսել է փոքրիկ Տիգրանը: Նա մեծացել է որպես հայրենասեր և օրինապաշտ մարդ:
Մենք համոզված ենք, որ որոշ չար ուժեր շահադիտական նպատակներով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որոգայթ ստեղծելով կատարում են անբարո արարք, որով ավելի են սրում երկրում ստեղծված ներքաղաքական մթնոլորտը:
Դատապարտում ենք նման գործելաոճը:
Համոզված ենք, որ պատկան մարմինները կցուցաբերեն ողջամտություն և անհապաղ ազատ կարձակեն Տիգրան Փոստանջյանին»։
Դիմումը ստորագրել են Հրաչյա Մաթևոսյանը (Հրաչօ)արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ վարչության անդամ, գրող, հրապարակախոս Ռոբերտ Կարայանը, քանդակագործ, պրոֆեսոր Տարիել Հակոբյանը, բանաստեղծ, ռազմական պատմաբան, ՀԳՄ անդամ Սասուն Գրիգորյանը, գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Հակոբյանը և սպորտի վաստակավոր գործիչ Նորայր Մուշեղյանը։