Քաղաքական

20.02.2020 15:53

Գագիկ Ջհանգիրյանը ՍԴ դատավոր կդառնա

Գագիկ Ջհանգիրյանը ՍԴ դատավոր կդառնա

Իշխանությունները մի կողմից ամեն բան անում են, որպեսզի ապրլի 5-ի հանրաքվեում հաղթեն, իսկ մյուս կողմից թեկնածուներ են պատրաստում, որոնք պետք է փոխարինեն հանրաքեի արդյունքում հեռացվող 7 դատավորներին։

Իշխանության ներսում ազդեցություն ունեցող տարբեր խմբեր իրենց շահերը ներկայացնող թեկնածուների լոբինգով են զբաղված։ Այս պահին ամենահաջող թեկնածուն իշխանության լևոնական թևի թեկնածուն է՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջանգիրյանը։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ Ջանգիրյանի թեկնածությանը կողմ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իշխանական քարոզչամեքենան էլ սկսել է իր գործն անել։ Երեկ Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հյուրն էր Գագիկ Ջանգիրյանը։ Հաղորդման ընթացքում Ջանգիրյանը հասցրեց հայտարարել, որ խնդիրներին քաղաքական մեկնաբանություն չի տալու, քանի որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ իրավաբան է։

Այս հայտարարությունը Ջանգիրյանն արել է, քանի որ ՍԴ անդամները պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն։ Չնայած իշխանությունների ջանքերին դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլինի հանրությանը համոզել, թե Ջանգիրյանը քաղաքականապես չեզոք է։ Ավելին հասրակության լայն շերտեր հիշում են Ջանգիրյանի մասնակցությունը բազմաթիվ աղմկահարույց գործերին և իր որոշումներով բազմաթիվ զինվորների խեղված կյանքերի մասին պատմությունները։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։