Քաղաքական

20.02.2020 15:40

ԲԴԽ նիստը (տեսանյութ)

ԲԴԽ նիստը (տեսանյութ)

Տեղի է ունենում Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որտեղ, համաձայն «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի, Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։

Նիստի օրակարգում դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցն է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական:

Այսօր ԲԴԽ-ն քննում է Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։