Լրահոս

09.03.2011 10:21


Բարաք Օբաման Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է ևս 1 տարով

Բարաք Օբաման Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է ևս 1 տարով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրություն է ստորագրել 1995թ. Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ևս 1 տարով երկարաձգելու վերաբերյալ։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը երեքշաբթի օրը տեղեկացրել է ԱՄՆ Սպիտակ տան մամլո ծառայությունը։

Օբամայի ստորագրած տեքստում նշվում է, թե պատժամիջոցները երկարաձգվում են, «քանի որ Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են բացառիկ սպառնալիք լինել ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»։

Այդ որաշման կապակցությամբ Օբաման առանձին ծանուցում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին, որտեղ մասնավորապես նշված է, որ Իրանի կառավարության գործողությունները հակասում են տարածաշրջանում ԱՄՆ շահերին։

Այս խորագրի վերջին նյութերը