Աշխարհ

20.02.2020 13:15


Վրաստանի նախագահի Աֆրիկա այցը չեղարկվել է «Ֆեյսբուք»-ում հրապարակված գրառման պատճառով

Վրաստանի նախագահի Աֆրիկա այցը չեղարկվել է «Ֆեյսբուք»-ում հրապարակված գրառման պատճառով

Վրաստանի նախագահի վարչակազմը հայտնել Է, որ «Ֆեյսբուք» ցանցում կատարված հրապարակումից հետո, որի հեղինակը Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախկին դեսպան Մամուկա Ժղենտին Է, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պլանավորված այցը Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ) չեղյալ Է հայտարարված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Մամուկա Ժղենտին ցանցում գրել Է, որ ըստ իր ունեցած տեղեկատվության՝ պլանավորվում Է նախագահի 10-օրյա այցը Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն «մեծ պատվիրակության հետ»:

Նախագահի վարչակազմը Մամուկա Ժղենտիի գրառումը համարել Է «անպատասխանատու եւ պետության շահերին վնաս հասցնող», եւ հայտարարել Է, որ «Վրաստանի նախագահի եւ նրա պատվիրակության՝ ԿԱՀ այցի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի Է եւ դրա վաղօրոք տարածումը խստիվ արգելվում Է»:

«Հատկապես վրդովմունք Է հարուցում եւ հարկադրում խորհրդածել այն հանգամանքը, որ նման տեղեկատվությունը ցինիկ համատեքստում տարածում Է Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախկին դեսպանը, որը հիանալի գիտի գաղտնի տեղեկատվության կարեւորությունը եւ դրա հետ վարվելու կանոնները», ասված Է հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ հրապարակման պատճառով Վրաստանի նախագահը եւ պաշտպանության նախարարը հարկադրված են եղել չեղյալ հայտարարելու իրենց այցը ԿԱՀ, որտեղ գտնվում են վրացի խաղաղապահներ:

Այս խորագրի վերջին նյութերը