Լրահոս

09.03.2011 10:15


Այսօր «Ժառանգությունը» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Հատուկ քննչական ծառայություն

Այսօր «Ժառանգությունը» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Հատուկ քննչական ծառայություն

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն Հատուկ քննչական ծառայություն: Նրանք մարտի 3-ին Հանրապետության հրապարակում ոստիկանության աշխատակիցների գործելաոճը համարում են հանցագործություն և պահանջում են քրեական գործ հարուցել։ Այդ օրը բախում էր տեղի ունեցել բացօթյա առևտրով զբաղվող ցուցարարների, «Ժառանգության» պատգամավորների և ոստիկանության միջև։

Նշենք, որ այս դեպքերի հետ կապված՝ մինչև մարտի 13-ը հետաձգվել է «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստը, որ պետք է տեղի ունենար մարտի 6-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը