Լրահոս

09.03.2011 10:15


Էրդողանի խորհրդական. «ԼՂ–ում պատերազմի դեպքում Թուրքիան կարող է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել»

Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Բյուլենտ Արասի խոսքերով՝ Թուրքիան ցանկանում է հայ–ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորում, սակայն ռազմական գործողությունների սկսման դեպքում կարող է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել։

Արասն ընդգծել է, թե Թուրքիան շարունակում է ղարբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար ջանքեր ներդնել։

Բյուլենտ Արասի խոսքերով՝ Թուրքիան ղարաբաղյան հարցում երբեք ոչ մի քայլ չի անի ի հակակշիռ ադրբեջանական դիրքորոշման։

Այս խորագրի վերջին նյութերը