Լրահոս

09.03.2011 08:45


Ընդդիմության գրոհայինները Լիբիայի նախագահին 72 ժամ են տվել

BBC.ru-ն հայտնում է, որ մարտի 8-ին Լիբիայի ընդդիմության գրոհայինները հայտարարել են, թե երկրի նախագահ Մուամմար Կադաֆիին չեն հետապնդի, եթե վերջինս 72 ժամվա ընթացքում ինքնակամ հեռանա զբաղեցրած պաշտոնից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կադաֆին Ազգային խորհրդի ներկայացուցիչներին առաջարկել է քննարկել իր հնարավոր հրաժարականի հարցը։ Գործող նախագահը, իբր, պատրաստ էր հրաժարվել իշխանությունից, եթե նրան տրամադրվեն իր և իր ընտանիքի անվտանգության, ինչպես նաև դատական անձեռնմխելիության երաշխիքներ երաշխիքներ։

Սակայն, ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել է։

Այս խորագրի վերջին նյութերը