ՉԺՀ-ի Հուբեյի նահանգում ռոբոտը զանգահարում է քաղաքացիներին՝ ստուգելու նրանց առողջությունը
Չինաստանի Հուբեյի նահանգի վարչակազմն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա Է օգտագործում քաղաքացիների առողջական վիճակի շուրջ հեռավար հարցման համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով China Mobile կապի օպերատորին՝ այդ մշակման հեղինակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռախոսազրույցի ընթացքում «խելացի ռոբոտը» պարզում Է մարդկանց մարմնի ջերմաստիճանը եւ նրանց գտնվելու վայրը: Ընդսմին նա քաղաքացիների նույնականացման համար օգտագործում Է ձայնի ճանաչման գործառույթը՝ հարցվածների ցուցակը կազմելու նպատակով:
«Այս մշակումը կօգնի խնայել սոցիալական ծառայությունների աշխատողների ժամանակը, ինչի շնորհիվ նրանք կկարողանան այլ խնդիրների վրա կենտրոնանալ համաճարակի դեմ պայքարի շրջանակում»,-հայտարարել Է China Mobile-ի ներկայացուցիչը: Ընկերության տվյալներով՝ արդեն հեռավար հարցում Է անցել գրեթե հարյուր հազար մարդ Ուհանից, ինչպես նաեւ Իչան եւ Խուանշի քաղաքային օկրուգներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: