Լրահոս

08.03.2011 12:21


Սերժ Սարգսյանը կմեկնի Լատվիա

Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով մարտի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ: Ռիգայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը