Աշխարհ

19.02.2020 20:33


Բրիթնի Սփիրսը կոտրել է ոտքը և հայտնվել հիվանդանոցում

Բրիթնի Սփիրսը կոտրել է ոտքը և հայտնվել հիվանդանոցում

Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը հիվանդանոց Է տեղափոխվել կոտրված ոտքով: Այդ մասին Instagram-ում հայտնել Է նրա սիրեցյալը՝ Սեմ Ասգարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտիստուհին վնասվածք Է ստացել պարերի ժամանակ: Պատահարի մանրամասները չեն հաղորդվում: Ասգարին զետեղել Է երգչուհու հետ համատեղ սելֆին հիվանդանոցից:

«Իմ առյուծուհին կոտրել Է նախագարշապարի ոսկորն՝ անելով այն, ինչ սիրում Է, պարելով: Նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել Է նա:

Նախագարշապարի ոսկորները գտնվում են ոտնաթաթում: Աննշան կոտրվածքի դեպքում վերականգնումը տեւում Է մեկ ամիսից ավելի:

Այս խորագրի վերջին նյութերը