Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը
Իրանի կառավարությունը հաստատում Է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մի քանի րոպե առաջ առողջապահության նախարարը՝ վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնեց, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում Է եղել»,- գրել Է Ռաբիին Twitter-ում:
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Էր երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում Էր նախնական անալիզի արդյունքներին: «Կատարվել Է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք Է տվել»,- ասել Էր առողջապահության նախարարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: