Աշխարհ

19.02.2020 17:20


Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի ավտոմեքենան

Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի ավտոմեքենան

Փետրվարի 19-ին Եմենի արեւելքում մահափորձ Է կատարվել երկրի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարար Մուհամեդ Ալի ալ-Մաքդաշիի նկատմամբ. ականից նրա ավտոմեքենայի պայթելու հետեւանքով պաշտոնյան չի տուժել:

Այդ մասին Twitter սոցիալական ցանցում հայտնել Է Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբին, հաղորդում Է «Արմենպրես»-ը: «Եմենի պաշտպանության նախարարը փրկվել Է արեւելյան ճակատ ուղեւորության ընթացքում նրա ավտոմեքենայի պայթեցմամբ կատարված մահափորձի ժամանակ: Նրան ուղեկցողների թվում կան սպանվածներ եւ վիրավորներ»,- նշել Է ար-Ռահբին:

Ինչպես հայտնել Է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, մահափորձը կատարվել Է Մաարիբի նահանգից արեւմուտք ընկած շրջանում, դրա զոհ են դարձել չորս ուղեկցողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը