Աշխարհ

19.02.2020 19:40


Թուրքիան հայտարարել է, որ Լիբիայում թուրքական նավի վրա բացված կրակը նպատակին չի հասել

Թուրքիան հայտարարել է, որ Լիբիայում թուրքական նավի վրա բացված կրակը նպատակին չի հասել

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է երեկ ՝ փետրվարի 18-ին Տրիպոլիի նավահանգստում թուրքական նավ խոցելու մասին «Լիբիայի ազգային բանկի» հայտարարությանը:

Քալընը պնդել է, որ թուրքական նավի վրա կրակել են, բայց կրակը թիրախին չի դիպել: Խոսնակն ավելացրել է, որ թուրքական կողմը պատասխան կրակ է բացել, ինչից հետո հակառակ կողմը դադարեցրել է կրակը:

Հիշեցնենք, որ գեներալ Խալիֆե Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» հայտարարել էր, որ մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում ռմբահարել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ:

Նշենք, որ 2011-ին Լիբիան մոտ 40 տարի ղեկավարած Մուամմար ալ-Քադդաֆիի իշխանության տապալումից հետո երկրում փաստացի երկիշխանություն է հաստատվել: Լիբիայի արևմտյան հատվածը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, ղեկավարում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, Երկրի արևելյան մասը գտնվում է գեներալ Խալիֆե Հաֆթարի գլխավորած «Լիբիական ազգային բանակի» վերահսկողության ներքո։

Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ) ճանաչում են ՄԱԿ-ը, արևմտյան երկրները, Թուրքիան և Կատարը։ Թուրքիան վերջին շրջանում զորք ու մեծաքանակ զինտեխնիկա է ուղարկել ԱՀԿ-ին՝ «ազգային բանկի» դեմ պայքարելու համար:

Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ Հաֆթարի գլխավորած «Լիբիայի Ազգային բանակին» աջակցում են Ռուսաստանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը