Աշխարհ

19.02.2020 19:15


«Լիբիայի Ազգային բանակը» թուրքական նավ է ոչնչացրել

«Լիբիայի Ազգային բանակը» թուրքական նավ է ոչնչացրել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» ռմբահարել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ:

Այս մասին տեղեկացվում է «Լիբիայի Ազգային բանակի» ֆեյսբուքյան էջում:

Դեպքի առնչությամբ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա:

Նշվում է, որ թուրքական նավը ոչնչացվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Լիբիայի հարցի շուրջ արած հայտարարությունից հետո:

Չավուշօղլուն պնդել էր, որ «Լիբիայի Ազգային բանակը» խախտում է հրադադարը և շեշտել, որ պետք է դադարեցնել գեներալ Հաֆթարի գործողությունները:

Ավելի վաղ «Լիբիայի Ազգային բանակը» հայտարարել էր, որ իրենց ձեռքն էր անցել Լիբիայի ջրերում խարիսխ գցած թուրքական մի նավ, այդ թվում` նավի անձնակազմը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը