Լրահոս

08.03.2011 00:02


Շնորհավոր մարտի 8

Շնորհավոր մարտի 8

Մեծ տարածում է գտել վարկածը, որի համաձայն Կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի նշումը սկսվել է ցույցից, որը 1857թ. անկացրեցին Նյու-Յորքի տեքստիլ արդյունաբերության գործարաններում աշխատող կանայք։ Նրանք բողոքում էին աշխատանքաին վատ պայմաններից և ցածր աշխատավարձից։

1908թ. մարտի 8-ին Նյու-Յորքի կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը հանրահավաք անցկացրեց կանանց իրավահավասարության պաստառներով և կարգախոսներով։ Այդ օրը մոտ 15000 կին երթով անցան գրեթե ողջ քաղաքով՝ պահանջելով աշխատանքային օրվա կրճատում, տղամարդկանց հավասար աշխատավարձ, ինչպես նաև ընտրության իրավունքի տրամադրում։

1910թ. Կլարա Ցետկինը Կանանց միջազգայի սոցիալիստական խորհրդաժողովի ժամանակ առաջարկել է կանանց միջազգային օր նշանակել։ Ենթադրվում էր, որ այդ օրը կանայք պետք է երթեր և հանրահավաքներ կազմակերպեին, իրենց խնդիրներին հանրության ուշադրությունը գրավելու համար։ Մարտի 8-ը առաջարկվել է «դատարկ կաթսաների երթի» կապակցությամբ։

Սկսած 1975թ.-ից ՄԱԿ-ը մարտի 8-ը նշում է որպես կանանց միջազգային օր։ 1977 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պետություններին առաջարկել է իրենց ավանդույթներին և սովորույթներին համապատասխան այդ տարվա ցանկացած օր նշանակել Կանանց իրավունքների պայքարի միջազգային օր։ Այդ որոշումն ընդունվել է Կանանց միջազգային տարվա, ինչպես նաև Կանանց միջազգային տասնամյակի կապակցությամբ (1976-1985թթ.)։

Նորանկախ Հայաստանում մի պահ այդ տոնը հանվեց օրացույցից և սահմանվեց մայրության ու գեղեցկության օր ապրիլի 7–ին։ Հետո մարտի 8–ը կրկին վերականգնվեց որպես տոնական և ոչ աշխատանքային օր։

«7օր»-ի խմբագրակազմը շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին մարտի 8-ի տոնի կապակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը