Այն, որ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելուց հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները մասնակցեցին ՀԱԿ հանրահավաքին, ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին թույլ է տալիս մտածել, թե հետագա անելիքների վերաբերյալ «Ժառանգության» որոշումը կախված է ՀԱԿ-ից և ներքաղաքական իրադարձությունների զարգացման ընթացքից: Լ. Ալեքսանյանի կարծիքով՝ «Ժառանգությունը» փորձում է հարաբերություններ ստեղծել ՀԱԿ-ի հետ»։
Ինչ վերաբերում է «Ժառանգության» պատգամավորների և ոստիկանների բախմանը, ՀՀԿ–ական պատգամավորը դա բնութագրել է շատ տգեղ և ցավալի դեպք։ Նա դատապարտել է ուժի կիրառումը, չի բացառել, որ ոստիկանները սխալ են վարվել, բայց և նշել է, որ բոլոր դեպքերում պատգամավորներն էլ են նպաստել այդ դեպքին:
–Հրելը փոխադարձ է եղել: Եթե քաղաքակիրթ ձևով չի ստացվում, չպետք է կոպիտ ձևերով անեն։ Մարդիկ դժգոհ են, և դա չի կարելի շահարկել,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։
«Ժառանգության» որոշումը կախված է ՀԱԿ-ի՞ց

7or.am