Բորիս Ջոնսոնը ֆինանսների բաժանման շուրջը համաձայնության է եկել կնոջ հետ ապահարզանի շրջանակում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆինանսական համաձայնության Է հասել կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակում: Այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
25 տարվա ամուսիններն ապահարզանի մասին հայտարարել են 2018 թվականին: Ուիլերը Ջոնսոնի երկրորդ կինն Է, զույգն ունի չորս երեխա:
Այժմ Ջոնսոնը Դաունինգ սթրիթում ապրում Է իր 31-ամյա ընկերուհու՝ Քերի Սայմոնդսի հետ: Հայտնի Է, որ 55-ամյա Ջոնսոնի եւ Սայմոնդսի հարաբերությունները շարունակվում են ավելի քան մեկուկես տարի, այդ սիրավեպը դարձել Է կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության պատճառը:
Ջոնսոնը հայտարարել Է, որ պատրաստ Է ամուսնանալ Սամոնդսի հետ ապահարզանի իրավաբանական ընթացակարգի ավարտից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: