Աշխարհ

18.02.2020 17:15


«Բարսելոնայում» խոշոր սկանդալ է. ակումբի ղեկավարությունը կարող է հրաժարական տալ

«Բարսելոնայում» խոշոր սկանդալ է. ակումբի ղեկավարությունը կարող է հրաժարական տալ

«Բարսելոնայում» խոշոր սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ տեղեկություններ հրապարակվեցին, որ ակումբը I3 Ventures ընկերությանը խոշոր գումարներ է վճարել «Բարսայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուին սոցցանցերում գովաբանելու համար, ինչպես նաև խաղացողներին, այդ թվում՝ Լիոնել Մեսիին, քննադատելու և ծաղրելու համար:

Այսօր արդեն հրապարակվել է այն փաստաթուղթը, որը հաստատում է, որ Մեսիին ծաղրող օգտահաշիվները պատկանում էին հենց I3 Ventures ընկերությանը:

Այդ առթիվ «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան ակումբի ղեկավարությանը կոչ է արել հրաժարական տալ:

«Պարզապես վրդովեցուցիչ է, որ նրանք մաֆիոզ մեթոդներ են կիրառում, որպեսզի ստվեր գցեն ակումբի հեղինակության վրա:

Սա հերթական անգամ ցույց է տալիս նրանց ոչ կոմպետենտ էությունը և հիմա նրանք խուճապահար փորձում են ամեն ինչ թաքցնել:

Նրանք պարտավոր են հրաժարական տալ», ասել է Լապորտան:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը