Աշխարհ

18.02.2020 22:45


Թուրքիայի բանակի և արդարադատության նախարարության 228 աշխատակցի ձերբակալելու որոշում է կայացվել

Թուրքիայի բանակի և արդարադատության նախարարության 228 աշխատակցի ձերբակալելու որոշում է կայացվել

Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) դեմ տարվող հետաքննության շրջանակներում զինված ուժերի և արդարադատության նախարարության 228 աշխատակցի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։

Այսպես, Իզմիրի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի 157 նախկին և ներկա ներկայացուցիչների ձերբակալման որոշում է կայացրել։ Նրանցից 101-ը ներկա պահին պաշտոնավարում էին։ Որոշման հիման վրա Թուրքիայի 43 նահանգներում կասկածյալների հայտնաբերման ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացվել։

Մյուս կողմից, Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը FETÖ-ի դեմ տարվող հետաքննության շրջանակներում որոշում է կայացրել արդարադատության նախարարության 71 աշխատակցի ձերբակալման վերաբերյալ։

Անկարայի ոստիկանության անվտանգության վարչության հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումները 15 նահանգի նախապես ճշտված հասցեներում միաժամանակյա գործողություններ են իրականացրել։ Կասկածյալների թվում կան քարտուղարներ, գործադիր տնօրեններ, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը