Աշխարհ

18.02.2020 20:21


Թուրքական ընդդիմադիր թերթը բացահայտել է իշխանամետ լրատվամիջոցի կեղծիքը

Թուրքական ընդդիմադիր թերթը բացահայտել է իշխանամետ լրատվամիջոցի կեղծիքը

Թուրքիայում գործող «Areda» հետազոտական ընկերությունը հարցումներ է իրականացնել՝ փորձելով պարզել քաղաքական կուսակցությունների վարկանիշն ընտրողների շրջանում։

Իշխանամերձ «Yeni Şafak» թերթը հրապարակել է այդ հարցումների արդյունքները, բայց փորձել է հնարավորինս շահավետ լույսի ներքո ներկայացնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարկանիշը և հրապարակել է ուռճացված տվյալներ։ Թուրքական ընդդիմադիր «Birgün» թերթն անդրադարձել է այդ ուռճացված թվերին և մատնանշել իշխանամետ լրատվամիջոցի կեղծիքը:

Բանն այն է, որ «Yeni Şafak»-ը մի քանի տոկոսային կետով արհեստականորեն ավելացրել է իշխող ուժին օգտին տրված ձայների թիվը, որի հետևանքով պատասխանների հանրագումարը կազմել է ոչ թե 100 տոկոս, այլ՝ 105․9 տոկոս։ Այնուհետև վերանայել է իր հրապարակումը՝ իշխող ԱԶԿ-ի օգտին տրված պատասխանների ցուցանիշն իջեցնելով 40 տոկոսի, բայց այս դեպքում էլ հանրագումարը ստացվել է 100 տոկոսից պակաս։

Այսպիսով ըստ իշխանամետ թերթի՝ «Եթե այս շաբաթ ընտրություններ լինեին, Ձեր քվեն ու՞մ կտայիք» հարցին պատասխանողների տոկոսային բաշխվածությունը եղել է ներքոնշյալ կերպ.

իշխող ԱԶԿ - ​46․5%

գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP) - 24․6%

քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) - ​11․6%

«Ազգայնական շարժում կուսակցությանը (ԱՇԿ-MHP) - 9%

«Լավ» կուսակցությանը (İyi Parti) - 9%

նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցություն - 1․7%

3․5 տոկոսն էլ ընտրել է այլ պատասխաններ:

Աղբյուրը՝ ermenihaber.am




Այս խորագրի վերջին նյութերը