Քաղաքական

18.02.2020 14:02

Լևոն Քոչարյանը մտադիր չէ մասնակցել հանրաքվե կոչված հակաօրինական գործընթացին (տեսանյութ)

Լևոն Քոչարյանը մտադիր չէ մասնակցել հանրաքվե կոչված հակաօրինական գործընթացին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, մտադիր չէ միանալ «Ոչ»-ի շտաբին: Այս մասին այսօր նա հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Լեւոն Քոչարյանը նշեց, որ ընդհանրապես մտադիր չէ մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կոչված հակաօրինական գործընթացին:

«Դա սկզբնապես մեծ հիմարություն էր: Փորձ է արվում ստեղծել սեփական դատարանը: Եվ ամեն անգամ նման բան նախաձեռնելով՝ հղում է արվում ժողովրդի կամքին: Սակայն ժողովուրդը տեղյակ չէ ՍԴ-ի, դատավորների աշխատանքից: Եվ դա նորմալ է: Ժողովրդին հուզում են ճանապարհներին տեսախցիկները, բալերը: Իրականում այդ ամենը պետք է գործընթացը նախաձեռնողներին, եւ իրենց «ցանկությունները» վերագրում են ժողովրդին»,-նշեց նա՝ հավելելով, որ մտադիր չէ միանալ ոչ մի ճամբարի:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։