Եգիպտոսում ցուցարարները գրավել են պետական անվտանգության ծառայության կենտրոնակայանը
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ցուցարարները գրոհով վերցրել են պետական անվտանգության ծառայության կենտրոնակայանը։
Նախօրեին տեղի ունեցած խաղաղ ցույցը, որի ժամանակ ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին և լուծարել պետանվտանգության համակարգը, երեկոյան վերածվել է ուժայինների հետ բախումների։
Բախումները սկսվել է այն բանից հետո, երբ ուժայինները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և հրազեն են օգտագործել, որի հետևանքով շուրջ 50 մարդ է տուժել։
Նմանատիպ ցույց պետանվտանգության շենքի մոտ տեղի է ունեցել նաև Կահիրեի Գիզա շրջանում։