Լրահոս

05.03.2011 11:31


Խորհրդարանական լսումներ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի» վերաբերյալ

Խորհրդարանական լսումներ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի» վերաբերյալ

Մարտի 10-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրինագծի քննարկման շրջանակներում:

Նշենք, որ 2010թ. սեպտեմբերի 7-ին նույն նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական կարգապահության կանոնները, կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները:

Ներկայումս ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության  1996թ. ընդունված որոշմամբ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Միաժամանակ, գործող որոշման մի շարք դրույթներ արդեն իսկ ժամանակավրեպ են և չեն բավարարում ՀՀ զինված ուժերի արդի զարգացման ու իրականացվող պաշտպանական բարեփոխումների պահանջները:

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի» օրինագիծն ուղարկվել էր միջազգային փորձաքննության: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը «7օր»–ին տեղեկացրել է, որ մարտի 10–ի լսումներին ներկա են լինելու նաև միջազգային այդ փորձագետները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը