Քաղաքական

18.02.2020 10:51

Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են․ «Հրապարակ»

Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանն իր բոլոր միջազգային այցերի ժամանակ, որպես կանոն, պարտադիր հանդիպում է հայ համայնքի հետ, հատկապես հիմա, երբ կոչ է արել մեր համաքաղաքացիներին` գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, որպես ընտրական տուրիզմի զարգացման կռվան։

Սակայն երեք օր գտնվեց Գերմանիայում` ոչ Բեռլինում, ուր բավականին հայեր կան, ոչ էլ Մյունխենում, ուր հայերը նույնպես շատ են, թեկուզև քարոզչություն անելու, հեղափոխական իր թեզերը ներկայացնելու-տարածելու համար հանդիպում չունեցավ հայկական համայնքների հետ»,-ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:

Ինչո՞ւ, գուցե ժամանակի խնդի՞ր էր։ «Ո՛չ, համայնքային կառույցներից եղել է հանդիպման մեծ ցանկություն, սակայն Փաշինյանը խուսափել է»:

Ո՞րն է խնդիրը։ «Գերմանական հայ համայնքի գլխավոր խնդիրներից առաջնայինը հայ հիվանդների, հիմնականում օնկոհիվանդների հարցն է, որոնց հիմա դեպորտ են անում Գերմանիայից, իսկ Հայաստանը հնարավորություններ չունի նրանց օգնելու, բուժումը նույնքան պատշաճ շարունակելու, միայն անցյալ տարի` այդ և այլ պատճառներով, 1000-ից ավելի մարդ է դեպորտ արվել։ Դա հաստատ տոնական-հեղափոխական` «դմփ-դըմփ, հու» հանդիպման հիմք չէր կարող լինել, այդ իսկ պատճառով էլ նա խուսափել է հանդիպումներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։