Լրահոս

05.03.2011 11:15


Լիբիան դիմել է ՄԱԿ–ին

Լիբիան դիմել է ՄԱԿ–ին, որ վերջինմս դադարեցնի Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և  բարձրաստիճան չորս պաշտոնյաների նկատմամաբ պատժամիջոցների կիրառումը։

Պատժամիջոցները կիրառվել են այն բանից հետո, երբ Լիբիայում դաժանաբար ճնշվել են խաղաղ ցույցերը։

ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին ուղղված Լիբիայի ԱԳՆ–ի նամակում ասվում է, որ ուժը կիրառվել է ոչ թե անզեն ցուցարարների, այլ միայն նրանց դեմ, ովքեր ցանկանում էին անարխիա տարածել։ Նամակում նաև ՄԱԿ–ին կոչ է արվում արձագանքել այն երկրների հայտարարություններին, որոնք սպառնում են ուժ կիրառել Լիբիայի նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը