Սաուդյան Արաբիան քննադատել է Լիբիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությունը
Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած Անվտանգության համաժողովին Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը քննադատել է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը Լիբիայի նկատմամբ:
Ֆարհանը գերմանական «DPA» լրատվամիջոցի հետ հարցազրույցում կոչ է արել անհապաղ վերջ դնել Լիբիայի հարցում արտաքին ուժերի միջամտությանը:
«Թուրքիան Սիրիայից ջոկատներ է ուղարկում Լիբիա: Եվ այս ամենը ոչ թե նպաստում է իրավիճակի բարելավմանը, այլ իրավիճակի ապակայունացման պատճառ է դառնում»,-ասել է նա:
Նրա ընդծմամբ` իրավիճակի կայունացմանը չի նպաստում նաև Լիբիային մատակարարվող զենք- զինամթերքը:
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին»:
Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում նախագահ էրդողանին արտոնել էր 1 տարով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու։

Աղբյուրը՝ ermenihaber.am