Լրահոս

05.03.2011 10:14


Սառա Քոնորն այդպես էլ չի գա Հայաստան

Սառա Քոնորն այդպես էլ չի գա Հայաստան

Որոշ ժամանակ առաջ VH Music ընկերությունը հայտարարել էր, որ հայտնի երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 19-ին նախատեսված համերգը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է մինչև մարտի 8-ը: Համերգին մասնակցելու էին նաև Արա Մարտիրոսյանի, Սիրուշոն և այլոք։ Այն ժամանակ տոմսերի 80 տոկոսն արդեն վաճառվել էր:

Սակայն, այժմ «Live Legend Entertainement» ընկերությունը հայտարարել է, որ Սառա Քոնորը չի մասնակցելու մարտի 8-ի համերգին, քանի որ համերգի կազմակերպիչ հայաստանյան VH Music ընկերությունը չի կատարել պայմանագրի կետերը և խախտել է ձեռք բերած պայմանավորվածությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը