Լրահոս

05.03.2011 09:40


Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Վազգեն Սարգսյանը (1959թ. մարտի 5-1999թ. հոկտեմբերի 27)1999թ. հունիսից մինչև իր մահը եղել է Հայաստանի վարչապետը, մինչ այդ՝ պաշտպանության նախարարը կամ սպարապետը, ինչպես նրան անվանում էր ժողովուրդը։

Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1979-ին աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հարազատ Արարատ գյուղի դպրոցում։

1983-1986թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։

1985-ին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ, աշխատակցել «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։

1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի կոմերիտմիության մրցանակին։

1990-1992թթ. «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր։

1991-ին դարձել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար։

1999-ի հունիսից ՀՀ վարչապետն էր։

Վազգեն Սարգսյանն սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ։ 1999-ին հետմահու արժանացել է ՀՀ ազգային հերոս կոչմանը։

Այս խորագրի վերջին նյութերը