Լրահոս

04.03.2011 18:54


Հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող

Այսօր ժամը 14:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող` 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկյանը: Հատկանշական է, որ սա վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է, որը բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով: Հիշեցնենք, որ նախօրյակին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Ջրաբերդի մերձակա պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Աշոտի Ավդալյանը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը