ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Ամենայն հավանականությամբ՝ Սոչիում սուր հարցադրումներ կլինեն»
Դեռ շուտ է խոսել ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ համաձայնության հասնելու մեխանիզմի մասին, սակայն հավանական է, որ Սոչիում կքննարկվեն հիմնական հարցեր, որոնցից առաջնայինը, ԶԼՄ–ների տեղեկացմամբ, կլինի Ադրբեջանի և ԼՂՀ–ի շփման գծում լարվածության նվազեցման մեխանիզմների որոնումը։ Այս մասին Ստեփանակերտում Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։
–Ամենայն հավանականությամբ՝ Սոչիում սուր հարցեր կքննարկվեն։ Հանդիպումը կարող է կարևոր լինել՝ հաշվի առնելով այն, որ դրան կարող է հետևել բանակցային գործընթացի արագացումը։ Չի բացառվում նաև, որ կողմերը համաձայնության չեն գա հետագա քննարկումները շարունակելու վերաբերյալ,–ասել է նա։
Նրա խոսքերով՝ էական փոփոխությունները քիչ հավանական են, սակայն չի բացառվում շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ որոշ համաձայնությունների ձեռքբերումը։
Նա նշել է, որ միջազգային միջնորդները ձգտում են պահպանել բանակցությունների կարգը, և 2011թ., ամենայն հավանականությամբ, բանակցությունները կշարունակվեն։