ՀՅԴ պատգամավոր. «Կառավարությունն իր գործողություններով խթանում է սոցիալական բունտը»
–Այսօր մեր ազգաբնակչության մի մեծ զանգվածի սպասումները, նրանց շահերի արտահայտությունը, ո՛չ խորհրդարանում և ո՛չ էլ գործադիրում, արտահայտված չեն, և ստեղծվել է խաղի կանոն, որ նրանք հայտնվել են փողոցում,–«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ պատգամավորԼիլիթ Գալստյանը։
Նա նշել է, որ ստեղծված քաղաքական և սոցիալական ծանր իրավիճակում զարմանալի չէ, որ ժողովրդի մի մեծ զանգված իր խնդիրները փորձում է փողոցում լուծված տեսնել։ Լ. Գալստյանն ընդգծել է, որ ինքն էլ վերջնագրերի ժանրին տագնապով է վերաբերվում, բայց իշխանությունը պետք է բավարար խոհեմություն ունենար, իր քաղաքականության մեջ փորձեր բավարար հեղինակություն ձեռք բերել։
–Այսօր մեր կյանքի բոլոր ոլորտներում սարսափելիորեն ձախողված մի պատկեր է։ Կոալիցիայի վերջին հուշագիրը մեր քաղաքական դաշտը բետոնացնում է և փորձում է ֆիքսել ոչ միայն 2012թ. պատկերը, այլև կանխորոշում է առաջիկա 7 տարիները։ Եվ բնական է, որ այդ բետոնացման քաղաքականությունը բեևեռացման է տանում,–ասել է Լ. Գալստյանը։
Նա նշել է, որ սոցիալական բեևեռացմանը կգումարվի նաև քաղաքական բևեռացումը, և իրեն սարսափեցնում է այդ բևեռների բախումը։
Արձագանքելով՝ ՀՀԿ պատգամավորՀովհաննես Սահակյանն ասել է, թե եթե կոալիցիոն հուշագիրը ընդդիմությանը ստիպեց լքել ԱԺ դահլիճը, ապա այն իր գործառույթը կատարել է։
Լիլիթ Գալստյանը նշել է, որ հուշագիրը ՀՀ այլ քաղաքական ուժերին ակամայից դրդեց քաղաքական վերադասավորումների և մի մեծ լիցք հաղորդեց։
–Դուք ակամայից դրդեցիք, որ ընդդիմադիր մյուս դաշտը բևեռանա, և ես վստահ չեմ, թե այդ բևեռացումն իր հետ նաև անկանխատեսելի գործողությունների չի բերի,–ընդգծել է Լ. Գալստյանը։
Նա նաև նշել է, որ տպավորություն ունի, թե ՀՀ կառավարությունն իր գործողություններով՝ մտածված թե չմտածված, խթանում է սոցիալական խռովությունը.
–Ժողովրդի համբերության, խոհեմության և ողջախոհության վրա այսքան երկարատև հույս դնելը, կարծում եմ, հեռանկար չունի։ Ընդհանրապես, սա անհեռանկար իշխանության պահվածք է։
ՀՅԴ պատգամավոր. «Կառավարությունն իր գործողություններով խթանում է սոցիալական բունտը»
–Այսօր մեր ազգաբնակչության մի մեծ զանգվածի սպասումները, նրանց շահերի արտահայտությունը, ո՛չ խորհրդարանում և ո՛չ էլ գործադիրում, արտահայտված չեն, և ստեղծվել է խաղի կանոն, որ նրանք հայտնվել են փողոցում,–«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշել է, որ ստեղծված քաղաքական և սոցիալական ծանր իրավիճակում զարմանալի չէ, որ ժողովրդի մի մեծ զանգված իր խնդիրները փորձում է փողոցում լուծված տեսնել։ Լ. Գալստյանն ընդգծել է, որ ինքն էլ վերջնագրերի ժանրին տագնապով է վերաբերվում, բայց իշխանությունը պետք է բավարար խոհեմություն ունենար, իր քաղաքականության մեջ փորձեր բավարար հեղինակություն ձեռք բերել։
–Այսօր մեր կյանքի բոլոր ոլորտներում սարսափելիորեն ձախողված մի պատկեր է։ Կոալիցիայի վերջին հուշագիրը մեր քաղաքական դաշտը բետոնացնում է և փորձում է ֆիքսել ոչ միայն 2012թ. պատկերը, այլև կանխորոշում է առաջիկա 7 տարիները։ Եվ բնական է, որ այդ բետոնացման քաղաքականությունը բեևեռացման է տանում,–ասել է Լ. Գալստյանը։
Նա նշել է, որ սոցիալական բեևեռացմանը կգումարվի նաև քաղաքական բևեռացումը, և իրեն սարսափեցնում է այդ բևեռների բախումը։
Արձագանքելով՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, թե եթե կոալիցիոն հուշագիրը ընդդիմությանը ստիպեց լքել ԱԺ դահլիճը, ապա այն իր գործառույթը կատարել է։

7or.am