Աշխարհ

14.02.2020 21:20


ԱՀԿ-ն պատճառներ չի տեսնում Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղյարկելու համար

ԱՀԿ-ն պատճառներ չի տեսնում Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղյարկելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) հայտնել Է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան կորոնավիրուսի պատճառով 2020 թվականի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու համար: Այդ մասին հայտնել Է ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի ղեկավար Ջոն Քոութսը, որի մեկնաբանությունները մեջբերել Է Reuters-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորհուրդը, որը մենք ստացանք ԱՀԿ-ից, այն Է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան Խաղերի չեղարկման կամ հետաձգման որեւիցե արտակարգ պլանների համար»,- ասել Է Քոութսը:

Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը