Լրահոս

04.03.2011 16:28


Նիկոլայ Բասկովը բաժանվել է Օքսանա Ֆեոդորորվայից

Նիկոլայ Բասկովը բաժանվել է Օքսանա Ֆեոդորորվայից

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, մամալո ասուլիսի ժամանակ հայտնի է դարձել, որ Երգիչ Նիկոլայ Բասկովը բաժանվել է մոդել, դերասանուհի, ոստիկանության նախկին մայոր և «Միսս տիեզերք» մրցույթի հաղթող Օքսանա Ֆեոդորովայից, ում հետ նշանված է եղել։

–Այո, դա ճիշտ է։ Երեկ Կրեմլի պալատի բեմում, Իգոր Նիկոլաևի համերգի ժամանակ էլ ամեն ինչ տեղի ուենցավ։ Նա հայտարարել է այն մասին, որ Ֆեոդորովայից բաժանվել է,–լրագրողներին պատմել է Բասկովի մամլո ծառայության ներկայացուցիչը։

Անձամբ Բասկովը հրաժարվել է որևէ մանրամասն ասել։

–Սրանք մեր անձնական հարաբերություններն են։ Ես չէի ցանկանա այդ մասին խոսել, որովհետև շատ դժվար է։ Դե, երեկ ամեն ինչ այսպես ստացվեց,– «ՌԻԱ նովստիին» խոստովանել է Բասկովը։

Հիշեցնենք, որ Բասկովի և Ֆեոդորովայի նշանադրության մասին հայտնի էր դարձել 2009թ. հուլիսին։ «Տարվա երգը» համերգի ժամանակ էլ զույգը հայտարարել էր, թե Ֆեոդորովան տեղափոխվել է Բասկովի բնակարանը։ Նրանք երկուսն էլ դրանից առաջ իրենց ամուսիններից բաժանվել էին, չնայած Ֆեոդորովան իր նախկին ամուսնուց՝ գերմանացի ձեռներեց Ֆիլիպ Տոֆտոյից հեռանալը այդպես էլ պաշտոնապես չէր ձևակերպել։

Այս խորագրի վերջին նյութերը