ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին
Եվրոպական խորհրդարանը պատիժ է սահմանել Բրյուսելում կայացած ԵԽ գլխավոր ասամբլեայի նիստում Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավոր Իոանիս Լագոսի համար։ ԵԽ որոշման համաձայն՝ Լագոսը չի ստանա 7 օրվա աշխատավարձ, ինչպես նաև՝ 4 օրով կզրկվի խորհրդարանի գործունեությանը մասնակցելու իրավունքից։
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում թեմային անդրադարձած Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին նշել է, որ «ստորացուցիչ արտահայտություններ կիրառելու» և «ազգային դրոշ խորհրդանշող թուղթը պատռելու» պատճառով Լագոսը կարգապահական տույժի է ենթարկվել։
Հիշեցնենք, որ հույն պատգամավոր Իոանիս Լագոսը հունվարի 30-ին Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստում անդրադարձել էր հունական կղզիներում ապաստանած փախստականների իրավիճակին: Ի նշան այդ ամենի դեմ բողոքի ՝ նա ցուցադրաբար պատռել էր թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը՝ հայտարարելով․
«Մի կողմից էլ Թուրքիան է, որը կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: Անդադար ներգաղթյալներ են գալիս մեր երկիր: Ահա, Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են անում սա. պատռում և մի կողմ են նետում: Պետք է արդեն վերջ դնել ներգաղթյալների հոսքին»։

Աղբյուրը՝ ermenihaber.am