Աշխարհ

14.02.2020 18:50


Թուրքիայում հայ իրավապաշտպան. «Ոստիկաններն ինձ մերկ վիճակում խուզարկեցին» (տեսանյութ)

Թուրքիայում հայ իրավապաշտպան. «Ոստիկաններն ինձ մերկ վիճակում խուզարկեցին» (տեսանյութ)

Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել:

«Նախ ինձ ձերբակալեցին ապօրինի կերպով։ Ապա մերկ վիճակում խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան հնարավոր է շուտ», - գրել է Նաթալի Ավազյանը։

Գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Իմ մարմին ինձ է պատկանում։ Ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ։ Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»։

Հիշեցնենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանը ձերբակալվել էր փետրվարի 12-ին։ Այս մասին նա տեղեկացրել էր Twitter-ի միջոցով։

Անդրադառնալով ձերբակալման պատճառներին՝ Ավազյանը նշել էր․ «Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:

Ոստիկանությունում ցուցմունք տալուց հետո Նաթալի Ավազյանը նույն օրը ազատ էր արձակվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը