Լրահոս

04.03.2011 15:45


Եմենի ՌՕՈւ–ի ինքնաթիռները ռմբակոծել են ընդդիմության հանրահավաքը

Օտարերկրյա լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եմենի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են ընդդիմության ցույցերը։

Ռմբակոծության հետևանքով զոհվածների ու վիրավորվածների ստույգ թիվն առայժմ չի հայտարարվում։ Սակայն, ինչպես գրում է «utro.ru»–ն, վկաների տվյալների համաձայն՝ փողոցներում շատ վիրավորներ կան, որոնց մի մասը ծայրահեղ վիճակում է։

Հիշեցնենք՝ փետրվարի վերջին Եմենի նախագահ Ալի Աբդալահ Սալեհն անվտանգության ուժերին հրամայել էր պաշտպանել ցույցերի բոլոր մասնակիցներին՝ անկախ նրանից, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն քաղաքական վարչակարգի նկատմամբ։ Երկրի ղեկավարը պահանջել է ցուցարարների նկատմամբ բռնություն թույլ չտալ և կանխել բախումները թշնամական ճամբարների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը