Քաղաքական

14.02.2020 14:35

Ընդհուպ՝ ինչ-որ պահի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է չեղյալ հայտարարվել. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Ընդհուպ՝ ինչ-որ պահի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է չեղյալ հայտարարվել. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Դժվար է ասել՝ ինչ ավարտ կունենա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խաղը։ Ընդհուպ՝ ինչ-որ պահի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է չեղյալ հայտարարվել։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ այս ընթացքում կարող են նաև բախումներ լինել, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

«Երեկ Գերմանիայի կանցլերը խորհուրդ էր տվել ուշադրություն դարձնել Վենետիկ հանձնաժողովի գնահատականներին։ Ասուլիսից այդ հատվածը հանված էր։ Գավառական խորամանկության վրա շատ են հույս դնում», - ասաց անազխոսը։

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ վարչապետի՝ ՍԴ նախագահի և առհասարակ ՍԴ-ի վերաբերյալ գնահատականներն ու արտահայտությունները նմանվում են փողոցային կռվի և լեքսիկոնի՝«շնաբարո դուրսպրծուկներ», «վնգստալ», «պահապան շուն» և այլն։

«Քաղաքացին պետք է քվեարկի ի հեճուկս «վնգստացողների»։ Չգիտենք՝ որոնք են խաղի կանոնները։ Սա մեր պետության նկատմամբ հանցագործություն է», - իր խոսքն ամփոփեց բանախոսը։

Աղբյուրը՝ Aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։