Քաղաքական

14.02.2020 13:30

Իշխանության եկած խմբի գերնպատակը հասարակության բզկտումն է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Իշխանության եկած խմբի գերնպատակը հասարակության բզկտումն է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Այն, ինչ արվում է իշխանության եկած խմբի կողմից, ավելի շատ նմանվում է քայքայիչ աղանդների գործունեության։ Դրա գերնպատակը հասարակության բզկտումն է, սոցիալական համերաշխությունից հեռանալը, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

«Մինիմում ծրագիրը երկրում քաոս ստեղծել է՝ լինի սահմանադրական, սոցիալական, թե իրավական։ Ինձ անհանգստացնում է ընտրովի արդարադատությունը։ Հիմա մենք ունենք Սահմանադրության ընտրովի օգտագործում։ Այս ԱԺ-ն, այս վարչապետն ու կառավարությունը լեգիտիմ չեն։ Մենք ստղծում ենք աննախադեպ նախադեպ, որը մեզ տապալում է։ Սա վտանգում է մեր զարգացումը»,-ասաց բանախոսը։

Լարիսա Ալավերդյանը հռետորական հարց հնչեցրեց՝ միջազգային սկզբունքները մեզ համար գոյություն ունե՞ն, իշխանությունները «բանի տեղ» դնո՞ւմ են միջազգային կառույցների գնահատականները։

«Դատական իշխանությունների անկախությունը պետք է պաշտպանվի պետության կողմից։ Ես, որպես առաջին ՄԻՊ, հայտարարում եմ, որ մենք շարունակելու ենք մեր 30 տարվա աշխատանքը՝ գիտակից քաղաքացի կերտելու դաշտում»,-ասաց նա։

Աղբյուրը՝ Aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։