Քաղաքական

14.02.2020 13:14

Փորձում ենք կիսալուծումներ գտնել՝ խաթարելով Սահմանադրության կայունությունը. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Փորձում ենք կիսալուծումներ գտնել՝ խաթարելով Սահմանադրության կայունությունը. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխության գաղափարը մեկ հանգամանք հաստատեց. մենք ունենք մի իրավիճակ, երբ 2019 թվականից Սահմանադրական դատարանը, ամբողջությամբ համալրված լինելով, մշտապես 8 դատավորով է նիստեր անցկացնում, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Այն հիմանվորումը, որը ներկայացվել էր, տեղին չէր։ Հիշեք ՍԴ անդամի և դատավորի անկյունաքարային խնդիրը. այդ հարցը, փաստորեն, լուրջ չէր, որ մենք հիմա հանրաքվեով, անցումային դրույթի մակարդակով փորձում ենք կիսալուծումներ գտնել՝ խաթարելով Սահմանադրության կայունությունը»,-ասաց բանախոսը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։